Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Պայթյունի հետևանքով կան զոհեր: 2 զինծառայող է մահացել՝ ենթասպա Ամիդդին Ագալավորը և կրտսեր ենթասպա Սամիր Սալահովը: Եվս մեկ ենթասպա՝ Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գերատեսչության, դժբախտ պատահար է տեղի ունեցել:

«Զինծառայողը ձեռքից գցել է տանկի արկի լիցքը, որի հետևանքով պայթյուն է որոտացել»,- ասվում է հաղորդագրության մեջ: