Հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։