Վրաստանի և ՌԴ քաղաքական, հասարակական գործիչներն ու լրագրողները խստիվ դատապարտել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին:

Եթերից հետո Վրաստասնի քաղաքացիներից շատերը վրդովված գրառումներ են կատարել սոցցանցերում՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեմարշից հետո երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կսրվեն, հայտնում է RT-ն:

Գիշերը հեռուստաալիքի գրասենյակի մոտ սկսել են մարդիկ հավաքվել՝ տարերային հանրահավաքի: Վրաստանի նախագահը Գաբունիայի վարքագիծն անվանել է սադրիչ և երկրի շահերին դեմ:

Սակայն «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ սատարում էհաղորդավարի դիրքորոշմանն ու մտադիր չէ ներողություն խնդրել նրա խոսքերի համար:Գվարամիան այնուամենայնիվ նշել է, որ հեռուստաալիքը կողմ չէ տեսակետները ցենզուրայից դուրս բառապաշարով արտահայտելուն:

ՌԴ մեդիահանրության ներկայացուցիչները կարծում են, որ ստեղծված իրավիճակը հարկավոր է սառը դատել և ռուբլով պատժել վրացական կողմի վարքագծի համար: