Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցերեկը վերադառնում էի Սևանից։ ՃՈ անցակետի մոտ զգալի թվով ոստիկաններ կային, բոլոր մեքենաները կանգնեցնում էին, զննում, բարի ճանապարհ մաղթում։ Ոնց հասկացա, ակցիան պրոֆիլակտիկ էր, նպատակ ուներ ուղղակի զգոնացնել վարորդներին։ Ճանապարհին էլ սովորականից շատ ոստիկանական մեքենաներ կային։ Հուսով եմ՝ սա վերջին օրերի ողբերգական վթարների արձագանքը չի միայն, ու խիստ ճանապարհային հսկողությունը շարունակական կլինի։ Շատ լավ է, երբ մարդիկ ձգվում են ոստիկանի ներկայությունից. դա երգի-պարի-ասմունքի համույթից ազգ ու պետություն դառնալու ամենաառաջին պայմաններից է։ Հուսով եմ նաև, որ երթևեկության հսկողությունը խիստ կլինի նաև փոքր ու մեծ քաղաքներում։ Դրա կարիքը շատ կա։

Օրինակ՝ այսօր, հերթական անգամ, ականատես եղա մի տականք սովորության. մեր Սևան քաղաքում արական սեռի չափահաս առանձնյակն իր սովետական ավտոն վարում էր՝ 1-2 տարեկան երեխան գրկին։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ՃԵԿ-ն ինչ պատիժ է նախատեսում նման դեպքերում, բայց ես կառաջարկեի ծնողական իրավունքից զրկել նման ջիգիթներին»։