Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը՝ ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.

• հայոց լեզու, գրականություն

• հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

• օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

• արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

• ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև. վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար՝ ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար:

Արդյունքում նախատեսվում է ունենալ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ: