Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավարտվեց մեր 63-րդ այցը դեպի սահմանապահ զորամաս:

Չեմ սխալվել, 61-ից հետո 63-րդը նշելով: 62-րդ այցը մեր նախաձեռնության շրջանակներում կազմակերպել է իմ լավ ընկեր և արժանավոր մարդ, Իջևանի «Ապագա Ռեզորտ» սեփականատեր Արտակ Չիբուխչյանը (Artak Chibukhchyan) իր աշխատակիցների՝ այս ճոպանուղին կառուցողների հետ միասին: Եվ մինչ Հինգշաբթի երեկոյան սկսված իմ այցը նրանք մի շաբաթ առաջ արդեն վերականգնել են վթարված հատվածը, ավելի ամուր և վստահելի դարձրել, սարի գլխին ամրացրել են քարշակը, և այլ բաներ, որը ցույց կտանք վերջնական տարբերակում:

Ես տարել եմ 7,5-8 KW հզորությամբ գեներատոր, որի ձեռքբերմանը այս անգամ էլ մասնակցեց «Թուֆենկյան» հիմնադրամը և անձամբ իմ հարգելի Րաֆֆի Դուդակլյանը:

Էս անգամ «անվտանգության պատասխանատուն» թոռնիկս էր` Հայկը:

Մնաց մի գրագետ էլեկտրիկի գործ` էլեկտրական միացումների տալը:

Վերջում էլ, ինչպես կարգն է՝ ծաղկեփնջեր Մռավին իր գեղեցկության ու մոգական գրավչության համար:

Սա ՀԱՅԱՍՏԱՆ է, և ՎԵՐՋ»։