Իրանի արևելքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 54 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2017 թ.-ի նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք:

Ավելի ուշ՝ դեկտեմբերին, Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում տեղի ունեցած 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով գրանցվել է մեկ զոհ, տուժել 97 մարդ: