Ընթերցողի դատին են հանձնվել հեռուստալրագրող Ժաննա Ղոչիկյանի նոր գրքերը։

Լրագրող Գարիկ Ավետիսյանը հայտնել է գրող Ժաննա Ղոչիկյանի նոր գրքերի մասին, որոնք արդեն ներկայացվել են ընթերցողին․

«Գիրքը կազմված է բնագրից, տիտղոսաթերթից և կազմից։ Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Այսպիսով գիրքը շատ կարևոր ու արժեքավոր դեր է խաղացել ու խաղում համայն մարդկության կյանքում: Առանց գրքի հնարավոր չի ստանալ համապատասխան գիտելիքներ կյանքի, պատմության, կենսագործունեության և այլն վերաբերյալ: Այս առիթով որոշեցի գրել սիրված հեռուստալրագրող, մտավորական, գրող Ժաննա Ղոչիկյանի վերջին հրատարակած «Մանրատողեր» և «Խռովքի պահին» գրքերի մասին:

Այսպիսով՝ վերջերս որոշեցի հանգստյան օրերին այցելել ձևավորող, գլխավոր նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի հերթական ցուցահանդեսին: Այստեղ հանդիպեցի իմ բարեկամ սիրված հեռուստալրագրողներից, գրող հրապարակախոս Ժաննա Ղոչիկյանին, ով նվիրեց վերջին հրատարակված «Մանրատողեր» և «Խռովքի պահին» գրքերը՝ նշելով, որ սրանք «Պատից այն կողմ» բանաստեղծությունների ժողովածուի շարունակությունն են կազմում:

Եվ այսպես «Մանրատողեր» գիրքը հրատարակվել է 2018թ-ին «Արմավ» հրատարակչությունում, որի խմբագիրն է գրականագետ, հրատարակիչ Արմեն Ավանեսյանը: Գիրքը բաղկացած է նախաբանից, քառատող, եռատող, երկտող ու միատող բանաստեղծություններից և ասույթներից, որոնք գրել է հեղինակը տարիների ընթացքում՝ հանդիպելով տարաբնույթ մարդկանց ու մտավորականների և իրավիճակների հետ: «Երբեմն նաև այսպես է գրվում՝ մանր, մեկից-չորս տողերով, որոնք ապրումներից ծնված խոհեր են, արդեն եղած-կատարվածի զգացական վերաբերմունք: Տարատեսակ ապրումներից հետո,երբ ստիպված ճաշակում ես կյանքի պարգևած դառնությունները, երբ սիրտդ պայթում է վիրավորանքի, բաժանումի, դավաճանության ու կորստի ցավերից, երբ ինքնահաստատման փնտրտուքի մեջ ուզում ես պարզել ինչու հենց այսպես, ինչու հենց հենց ինձ հետ … Այդ «ինչու»-ն կարճ ու համառոտ պատասխան-հետևություն է ակնկալում: Եվ գրվում են հենց այսպես՝ մանր տողերով՝ մեկից-չորս, որոնք լրացման կամ ավելի ու խոհեմ շարունակության կարիք չունեն, պարզապես ինքնազննումի, մարդու և ինքնաճանաչման հնարավորություն են տալիս: Ես դրանք ամփոփեցի մեկ խորագրում և այն անվանեցի «Մանրատողեր»: Մանրատողերն իհարկե, Թումանյանի կամ Չարենցի խորքն համամարդկային փիլիսոփայական հնչողությունը չունեն, ավելի շատ ներանձնական են, գուցե ինչ-որ չափով նաև ընդհանրական՝ իմ սերնդակից-բախտակիցների համար» - առաջաբանում գրում է հեղինակը:

Ներկայացնելով հաջորդ՝ «Խռովքի պահին» գիրքը, նշենք, որ սրա խմբագիրը ևս սիրված մտավորական գրականագետ, հրատարակիչ Արմեն Ավանեսյանն է: Այն հրատարակվել է 2019թ-ին: Այն հեղինակը նվիրել է իր զավակներին՝ Գագիկ, Մինա ու Դավիթ Հովսեփյաններին: Գիրքը բաժանված է 4 հիմնական բանաստեղծությունների գլուխներից, որոնք գրվել են տարբեր ժամանակներում ու իրավիճակներում՝ ներկայացնելով լրագրողի ապրումներն ու հույզերը: Գրքում զետեղված են 1960-ականներից մինչև մեր օրերը գրված բանաստեղծությունները: Գիրքը սկսվում է մայրական որդիներին ուղղված աղոթքով: Նախքան բանաստեղծությունները ընթերցողը կարող է ծանոթանալ գրականագետ Արմեն Ավանեսյանի «Խռովքից ծնված խոսք»-ի հետ,որտեղ նա ներկայացնում է Ժաննա Ղոչիկյանի ապրումներն ու բանաստեղծական ու ստեղծագործական աշխարհը: «Այսօր մարդիկ օգտվում են հաղորդակցման անսահմանափակ հնարավորություններից:

Սիրված մտավորականի ժողովածուները կգտնեն իրենց ընթերցողներին»: