Հարավկորեական Փհենչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանն ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դուստր ու նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը:

Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմել դստերը համապատասխան խնդրանքով: Նա նաև մտադիր է ներկա լինել որոշ մրցումների, որոնց մասնակցելու են ամերիկացի մարզիկները, նշում է հեռուստաալիքը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է երկրի փոխնախագահ Մայք Փենսը:

Ձմեռային Օլիմպիական խաղերն անց են կացվելու Փհենչհանում փետրվարի 9-25-ը: