Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահի դրությամբ մի քանի օր կանաչած և թունավոր գազ արտանետող Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին: Այն ափերը, որոնք մի քանի օր ներկայացնում էի, այսօր համեմատաբար մաքրվել էին: Ճիշտ է, դեռ կանաչ է, դեռ որոշ չափով զգացվում է հոտը, բայց չես համեմատի անցած օրերի հետ: Ի դեպ, թռչունները նույնպես վերադարձել են:

Օդի ջերմաստիճանը այդ ափին +14 էր, քամի կար և լիճը ալիք ուներ»: