Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կայացել է ուժային եռամարտի մերձծովյան երկրների միջազգային գավաթի առաջնությունը։

Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին 16 երկիր, որոնցից թուրք և ադրբեանցի մարզիկներն մարտահրավեր էին նետել Հայաստանին:

90կգ քաշայինների պայքարում հայ, արմատներով Վանաձորից, ԱԻՆ աշխատակից և աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանը՝ ցույց տալով 325կգ արդյունք։ Նա դարձել է բացարձակ հաղթող և ընդգրկվել առաջնության 10 լավագույն մարզիկների մեջ: