ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Մի քանի ամիս առաջ իմ էջում տեղադրեցի ֆիզիկական վատ պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ, որոնց վերանորոգումը նախատեսում էինք սկսել այս տարի:

Այժմ տեղադրում եմ լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու այդ դպրոցները հիմնանորոգումից հետո (լուսանկարներում՝ Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոցի ներկան ու ապագան):

Բովանդակային փոփոխություններին զուգահեռ մենք կարևոր ենք համարում շենքային պայմանների բարելավումը, որովհետև մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի: Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից»: