Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ակտիվացրեցի իմ էջը activecitizen.yerevan.am օնլայն հարթակում:

Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ։

Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»։