Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։ Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է Sina լրատվական պորտալը, օդանավում եղած վեց ուղևորներն ու անձնակազմի անդամներն անհետ կորել են: Պորտալի տվյալներով՝ ուղղաթիռը կղզուց մեկնել էր տեղական ժամանակով ժամը 00:38-ին (Երևանի ժամանակով փետրվարի 5-ի ժամը 20:38-ին):

Ներսում եղել են անձնակազմի երեք անդամները, բժիշկ, պացիենտ և նրա ընտանիքի անդամը: Երբ ուղղաթիռը կղզուց հեռացել է 100 մետր, նրա նավիգացիոն լույսերը մարել են, նրա հետ կապը կորել է: Տեղի իշխանություններն արդեն որոնողա-փրկարարական գործողությանը ներգրավել են արտակարգ ծառայություններին, ձկնորսանավեր և ռազմական ավիացիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: