ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունները Սիրիայում մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ են անում՝ կարիքավոներին օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու համար:

Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար համակարգող Ալի ալ Զաաթարիի և Սիրիայում գործակալությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունը բովանդակում է «Սիրիայի ամբողջ տարածքում առնվազն մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարցման» կոչ «մարդասիրական օգնություն տեղ հասցնելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու, ծանր վիրավորներին և հիվանդներին տարհանելու, բնակչության տառապանքները թեթևացնելու համար, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն»:

Հումանիտար գործակալությունները նաև նախազգուշացնում են ներկայիս հումանիտար ճգնաժամի սոսկալի հետևանքների մասին երկրի տարբեր մասերում, այդ թվում՝ Աֆրինում, ալ Հասաքայի նահանգում, Արևելյան Գութայում, Իդլիբում, Ռաքայում և երկրի հարավի ալ Ռուբքան ճամբարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: