Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ է առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը:

Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ են տեսել, գրում է Ինտերֆաքսն իրազեկ աղբյուրի վրա հղումով:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «ըստ քննության, Խաչատուրյանի գործողությունները պետք է որակվեն ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգումներ, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրում)»:

Քուրյերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը հաստատել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Խաչատուրյանի հանդեպ քրգործ դեռևս չի հարուցվել: