Առողջապահության նախարար. «Հոմեոպաթիան կհանվի մասնագիտությունների ցանկից»
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ-ում հոմեոպաթիան հանվելու է մասնագիտությունների ցանկից:
Նախարարը նշել է, որ այն շառլատանություն է, և «չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:
«Հոմեոպաթիան հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները», - ասել է նախարարը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում