Հուլիսի 12-ին Երևանում փորձարկվել է գերմանական MAN մակնիշի երթուղային ավտոբուս:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասել է, որ փորձարկումը նախաձեռնել է 26 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերությունը: Այս մասին գրում է «Պանարմենիան»-ը։

Նա նշել է նաև, որ քաղաքապետարանն ավելի վաղ ընկերություններին հորդորել էր շարժակազմի բարելավման միջանկյալ լուծումներ գտնել, մինչև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական բարեփոխումը: