«Իրազեկ քաղաքացիներ միավորումը» փնտրում է մեդիա մոնիթորինգի մասնագետներ։

Աշխատանքային պարտականություններն են՝

• Հայկական մեդիայի մշտադիտարկում,
• Ամփոփիչ զեկույցների կազմում,
• Ապատեղեկատվությունների հայտնաբերում։

Պահանջվող հմտություններն են՝

• Մեդիադաշտի իմացություն,
• Վերլուծական կարողություններ, մոնիտորինգի իրականացման նոր գործիքներ սովորելու ընդունակություն և պատրաստակամություն,
• Քաղաքական չեզոքության պահպանում,
• Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացում,
• Համակարգչային գրագիտություն,
• Նախկինում մոնիտորինգի իրականացման փորձը, ինչպես նաև աշխատանքը մեդիայում, կդիտվեն որպես առավելություն,
• Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։

Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV), որտեղ նշված կլինեն նաև սոցիալական ցանցերում անձնական էջերի հղումները և համառոտ շարադրանք (մինչև 300 բառ)՝ «Հայկական մեդիան այսօր» թեմայով։