Առաջիկայում կհիմնանորոգվի Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 4,3 կմ և Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Ի դեպ, պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացի փուլում են 250 կմ ավտոմոբիլային ճանապարհներիի հիմնանորոգման ու միջին նորոգման աշխատանքները,որից 100 կմ՝ հիմնանորոգման, 150 կմ՝ միջին նորոգման ծրագրով»,-ասվում է գրառման մեջ։