Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշված վայրում հայտնաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:

Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 14:08-ին զինամթերքը տեղում վնասազերծվել է: Այս մասին հայտնել է 168.am-ը։