ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման նպատակով կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելել են խմբի մուտքը հանքի տարածք:

Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար:

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: