Հոլանդացի չեմպիոնը Լա Լիգայում կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը: «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Կլարենս Զեեդորֆը, մարզչական պայմանագիր է ստորագրել «Դեպորտիվոյի» հետ:

Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է, որ Չեմպիոնների լիգայի քառակի հաղթողը կգլխավորի «Դեպորտիվոն» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում. Զեեդորֆը ներկայացվել է փետրվարի 5-ի երեկոյան, մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Զեեդորֆը մարզել է «Միլանը» և չինական «Շենչժենը». տիտղոսներ չի նվաճել: 41-ամյա հոլանդացին ֆուտբոլիստի կարիերան ավարտվել է 2014 թվականին: