«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Պետրոս Սեմերջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը և օրինականացմանը։

«Կախված է նրանից, թե երկիրն ինչպես է ազատականացումն ու օրինականացումն ընկալում։ Տարբեր երկրներ, որոնք օրինականացրել են, նաև մտցրել են որոշակի սահմանափակումներ։ Օրինակ սահմանափակում՝ հանրային վայրերում օգտագործելու հետ կապված կամ տարիքային սահմանափակում»,- նշել է Սեմերջյանը։