Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սևան-Երևան մայրուղին փակողները հենց էն մարդիկ են, որ սեփական գրպանի համար Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար»։

Հիշեցնենք, որ Սևանի տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Սևանի քաղաքապետարանի մոտ, այնուհետև փակել Երևան Սևան մայրուղին, պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ, պաշտոնապես հայտարարի, որ Սևանա լճի ջուրը մաքուր է։