ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանի նախաձեռնությամբ, Քոչարյանի «պահման պայմաններին ծանոթանալու նպատակով»:

Պաշտպանը հայտնել է, որ Քոչարյանը պայմաններից չի դժգոհել, սակայն մտահագություններ է հայտնել իր դատաքննության հետ կապված:

«Դժգոհություն չներկայացվեցին պահման պայմանների հետ կապված, այսինքն նույն վիճակն է։ Ինչ վերաբերում է դատական համակարգին կամ գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ես, բնականաբար, թեև մտահոգություններ ինձ ներկայացվեցին, բայց տեղեկացրել եմ՝ իրավունք չունեմ միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՄԻՊ-ը։