Ֆրանսիայի ավագ դասարանների հարյուրավոր աշակերտներ Փարիզում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կրթական համակարգում անցկացվող փոփոխությունների դեմ:

Երիտասարդները Լյուքսեմբուրգյան այգուց շարժվել են դեպի կրթության նախարարություն: Վերջիններիս դժգոհությունն է առաջացրել կրթական համակարգում կատարված փոփոխությունները, որոնք կարող են կյանքի կոչվել 2021թ.-ին, դրանց մեջ են մտնում դպրոցների ավարտական քննությունների կարգում լուրջ փոփոխությունները:

Նշվում է, որ նմանատիպ ակցիաներ կանցկացվեն Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Թուլուզում, Լիոնում և Ստրասբուրգում: