Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն առայժմ չի մակագրվել։
Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում