Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտարարել է այն մասին, որ իրենց հոր սպանության գործով քույրերի ցուցմունքները հնարավոր է հարցաքննության ընթացքում կեղծված լինեն։ Նշվում է, որ պաշտպանությունը միջնորդում է Քննչական կոմիտեին՝ անցկացնելու քույրերի՝ 2018թ-ի հուլիսի 28-ին և 29-ին տված առաջին ցուցմունքների հեղինակագիտական փորձաքննություն:

Գազետա․ռու կայքը գրում է, որ փաստաբանը հղում է անում փորձագիտական հետազոտությանը, որը բացահայտել է, որ աղջիկների հարցաքննության բոլոր երեք արձանագրությունները գործնականում լիովին նույնական են: Պաշտպանությունը նաև նշել է, որ բոլոր արձանագրությունների հեղինակը մեկ մարդ է։

Իրավաբանների կարծիքով, նախ կազմվել է Մարիայի ցուցմունքը, այնուհետև Անգելինայի, Քրիստինայի այն պայմաններում, երբ 17-ամյա Մարիան հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Դա նշանակում է, որ նա չէր կարող ցուցմունք տար սպանության օրվա բոլոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսպես, եթե քննությունը բավարարի միջնորդությունը, ապա ցուցմունքները, որոնց վրա հիմնված է մեղադրանքը, կհամարվեն անվավեր։