Երևանի Մյասնիկյանի անվան պողոտայում անհարթ գծանշում է արվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Եվս մեկ նորամուծություն Երևանի ճանապարհներին։ Մյասնիկյան պողոտայում առաջին անգամ անհարթ գծանշում է արվել, որ վարորդները ավելի ուշադիր լինեն՝ մոտենալով նոր տեղադրած լուսացույցին»,– ասվում է գրառման մեջ: