62 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է միջազգային կարգի մրցավար Արամ Իսկասնդարյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Արամ Իսկանդարյանի ընտանիքին և ընկերներին:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Հրազդանի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ժամը 18։00-ին: