ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015թ-ի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն, հայցադիմումը ստացվել է հուլիսի 8-ին, գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին: