ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է․

«Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքները», - գրում է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթը:

Լավրովը նշել է, որ ծայրահեղական ուղղվածության քաղաքական ուժերի մի մասը «ռուսատյաց տրամադրություններ է բորբոքում» Վրաստանում: Դա առաջին հերթին վնասում է Վրաստանին և նրա քաղաքացիներին: Լավրովը կարևորել է այն հանգամանքը, որ հանրությունը դատապարտեց վրաց հաղորդավար Գաբունիային, որը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղիղ եթերում: