ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը տեղեդրված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ: