Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը խուզարկվել է
Հուլիսի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա հայտնել է, որ խուզարկությունն արվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, սակայն առայժմ այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում