Մեծանուն հայ շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմի համար հավաքագրվում են պատմություններ՝ սիրված երգչի մասին: Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում նշված է.

««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:

Տեսանյութերը պետք է չգերազանցեն երեք րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Դրանք պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին:

Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»: