Կանաբիսը տարեկան Մարոկկո է գրավում հազարավոր զբոսաշրջիկների: Հյուսիսաֆրիկյան երկրում մարիխուանան օրենսդրորեն արգելված է, ինչը ֆերմերներին չի խանգարում կանեփն աճեցնել ընդարձակ պլանտացիաներում, հայտնում է AFP-ն:

Գերմանուհի զբոսաշրջիկի խոսքով՝ ինքը սիրահարվել է Հյուսիսային Մարոկկոյին «որակյալ հաշիշի և նրա բնակիչների բարյացակամության շնորհիվ»:

Նա սեպտեմբերին անցկացված Bombola Ganja փառատոնի կազմակերպիչներից մեկն էր, որն, ըստ էության, «մարիխուանա օգագործողների հավաք» էր:

AFP-ն նշում է, որ չնայած օրենսդրական արգելքներին, երկրի իշխանությունները, փաստորեն, բավական հանդուրժողականությամբ են վերաբերվում հաշիշի և կանեփի այլ արտադրանքների օգտագործմանը: Մարոկկոն Եվրոպա հաշիշի հիմնական մատակարարն է,  հայտնում է գործակալությունը:

Մարոկկացի Հասանը պարբերականի հետ զրույցում կիֆը, կանեփի տեղական անվանումն է, երկրի «հարստության հիմնական աղբյուրն» է անվանել: Նրա խոսքով՝ Մարոկկոն հատուկ կլիմա ունի, և այստեղ կանեփից բացի, ոչինչ չի աճում: