«Մեր մեծ գիտնականը չի դադարում աշխատել». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցանկանում եմ մի քանի բառ գրել ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մասին: Նախկինում առիթ չեմ ունեցել նրա հետ աշխատելու: Ու մեծ զարմանք ապրեցի, երբ բացահայտեցի, որ արդեն վաղուց թոշակային տարիքի մեր մեծ գիտնականը ոչ միայն չի դադարում աշխատել, այլև տեղյակ է աշխարհում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ամենավերջին նորություններին, ոլորտների կազմակերպման նորարարություններին: Սիրեցի նրա հետ աշխատելը ու միշտ օգտվելու եմ այդ հնարավորությունից:
Ակադեմիկոսն էլ միշտ պատրաստ է աջակցել բարեփոխումներին»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում