Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում Փհենյանում Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման նախօրեին լայնամասշտաբ ռազմական շքերթ է անցկացվել: Իշխանությունները շքերթը կազմակերպել էին ԿԺԴՀ-ի 70-ամյակի կապակցությամբ: Գործակալության՝ Հարավային Կորեայի կառավարությունում աղբյուրների տվյալներով՝ շքերթին մոտ 50 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ 13 հազար զինծառայող:

Բացի այդ, արարողության ընթացքում ցուցադրվել է հրթիռային կրիչը: Հարավային Կորեայի պաշտոնյաները նաև ակնկալում են, որ Փհենյանը պետական հեռուստատեսությամբ կցուցադրի շքերթից որոշ կադրեր: