Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», - գրել է Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։

«Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», - եզրափակել է Կարապետյանը։