Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում հրապարակում է տեղադրվել՝ Սևանա լճում ջրիմուռների ծաղկման և դրա հետևանքների մասին․

«Եթե Ձեզ դուր է գալիս Սևանի նոր փիրուզագույն գույնը, ապա շտապենք հիասթափեցնել։ Դա միայն ու միայն վատ նշան է։

Եթե անհապաղ ու լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա մյուս տարի՝ ջրիմուռների ծաղկման մյուս շրջանում ավելի շատ կանաչ ու ավելի շատ վատ վիճակ ենք ունենալու»։