Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին դիտարկումներն ու ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվում:

Գիտության փառատոնի անցկացմամբ փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, ինչպես նաև վեր կհանենք դպրոցներում մեր ունեցած ներուժը, կհասկանանք, թե որտեղ ունենք վերազինելու, որտեղ պայմաններն ավելի բարելավելու խնդիրներ, որտեղ վերապատրաստելու հարցեր և այլն»։