Այսօր՝ հուլիսի 23-ին Աղդամի թյուրքաթափման և ազատագրման 26-րդ տարեդարձն է։

Հուլիսի 25-ին, պատերազմի մեջ առաջին անգամ ձեռք բերվեց եռօրյա հրադադարի մասին բարձրաստիճան անձանց մակարդակի պայմանավորվածություն՝ Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան, Սաֆար Աբիև։

Աղդամ քաղաքն ազատագրելու ժամանակ տվել ենք 11 զոհ, որոնցից 4-ը սպանվել են ականի պայթյունից: Այդչափ տարածքով օպերացիան 11 զոհով, թեև ամեն մի զոհ մեզ համար շատ թանկ է, ես համարում եմ փայլուն»,- ասել է Սամվել Բաբայանը:

Գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) և Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):