Լրագրող Արփի Մախսուդյանը սոցկայքի իր էջում գրում է.

«Քաղաքապետարանը պիտի ձև գտնի ու քաղաքացիներին ներգրավի աղբի և աղբահանության հարցը լուծելու մեջ։ Ասենք՝ տուրքերից ազատի այն քաղաքացիներին, ովքեր կտեսակավորեն աղբը և թուղթն ու պլաստիկը կտան քաղաքապետարանի հետ աշխատող կետերին, որոնք էլ այն մատչելի գնով կվաճառեն այն մասնավոր ընկերություններին, որոնք վերամշակում են այն։

Կարելի է երիտասարդ գիտնականներին շահագրգռեն բիո թափոններից պարարտանյոթ ստանալու էժան տարբերակ մտածել ու կիրառել։ Բնակիչներին ներգրավել քաղաքի խնդիրները լուծելու մեջ ու եթե չկա փող, իսկ այն չկա, ապա օգտագործել միտքը, մարդու ստեղծագործականությունն է լուծել մի շարք խնդիրներ»։