«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում: Թերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ:

Ավելին` բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի և եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ և Արսեն Մաթոսյաններից ևս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ: