Հայտնում է, որ երեկ՝ ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված ամառանոցի բնակիչ 30-ամյա Արսեն Կ-ն է, ով ամառանոցում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Կ-ն ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։