Սոչիում և Կրասնոդարում հզոր փոթորիկ է սպասվում:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կուրորտի ադմինիստրացիային:

Տեղի իշխանությունները նախազգուշացում են արել՝ փոթորիկի, կարկուտի, ուժեղ քամու, Սև և Ազովի ծովերում մրրիկի սպառնալիքի, ինչպես նաև ջրի մակարդակի բարձրացման մասին:

Սոչիում երեքշաբթի և չորեքշաբթի սպասվում է ամպրոպ, տեղ-տեղ անձրևներ:

Բացի այդ, նախազգուշացում է արվել Կրասնոդարում տեղատարափ անձրևների պատճառով: Նշվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն մինչև ուրբաթ: