Հաջորդ տարի Հայաստանն Արցախին միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է ծրագրվում կառուցել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնել անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախի զարգացման համար: Պետք է այնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինեն»,- ասել է քարտուղարը:

Նա նշել է, որ 2020թ-ին, նախնական քննարկումներով, նախատեսել են մինչև 150 կմ ճանապարհ կառուցել.

«Կապանից մինչև Հադրութ ճանապարհն ենք քննարկում և ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կամփոփենք քննարկումները և կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այն»,- ասել է Գրիգորյանը: