Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն իր տան դիմաց ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

«Ճիշտ են ասում, որ երբեմն սպորտը վնասակար է։ Տնից դուրս եկա վազելու և կնոջս համար ծաղիկներ գնելու։ Նրա ծննդյան տարեդարձն է այսօր։ Յուլյա, ողջույն, շնորհավոր տարեդարձդ։ Շքամուտքի մոտ հատուկ ջոկատայիններով մի փոքրիկ ավտոբուս էր, ինձ ձերբակալեցին»,- նշել է նա՝ ներողություն խնդրելով կնոջից։

Ձերբակալման պատճառն առայժմ անհայտ է։