Uber-ն ու Yandex-ն միաձուլվում են
Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը: Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտնել են Yandex ընկերությունից:
Uber-ն ու հաճախ «Ռուսաստանի գուգլ» անվանվող Yandex-ը նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների միավորման մասին:
«Սան Ֆրանցիսկոյում հիմնված Uber-ը ներդրել է 225, իսկ Yandex-ը 100 միլիոն դոլար նոր միասնական ընկերության մեջ, որի արժեքն ավելի քան 3.8 միլիարդ դոլար է»,-ասել են Yandex-ից:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում